30 տարում՝ 20 համապետական քվեարկություն. շատ չէ՞
copy image url

30 տարում՝ 20 համապետական քվեարկություն. շատ չէ՞

Ներքին 3 տարի առաջ - 17:31 24-06-2021

Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր սյունակում անդրադարձել է Հայաստանի նորագույն պատմության ընտրությունների քանակին:

Վերջին երեք տասնամյակներում՝ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, տեղի են ունեցել համապետական 19 ընտրություններ՝ 6 նախագահական, 8 խորհրդարանական եւ 5 հանրաքվեներ, որոնցից 1-ը՝ Անկախության, 4-ը՝ Սահմանադրության եւ կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման։

Խորհրդարանական ընտրություններից ամենակարեւորը եղել է 1990-ին կայացածը, երբ Հայաստանը տակավին խորհրդային էր։ Բացառապես մեծամասնական ընտրակարգով այդ քվեարկությունը, ապա օգոստոսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում վերջ դրեցին Հայաստանում Կոմկուսի 70-ամյա իշխանությանը։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին (1990-1998) Հայաստանում տեղի են ունեցել նախագահական երկու՝ 1991 եւ 1996 թվականներ, խորհրդարանական մեկ եւ Սահմանադրության ընդունման մեկ քվեարկություններ։ Սահմանադրության ընդունման եւ խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները անցկացվել են միաժամանակ՝ 1995 թվականի հունիսի 5-ին։ 1991-ի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության ընդունման հանրաքվե։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության 10 տարիներին Հայաստանում անցկացվել են նախագահական երկու, խորհրդարանական երեք եւ Սահմանադրական փոփոխությունների երկու հանրաքվեներ։ 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1999, 2003 եւ 2007 թվականներին։ 2003-ին միաժամանակ անցկացվեց նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը մերժվեց։ Հինգ հանրաքվեներից միակը եղել է 2003-ինը, որը չի արժանացել Հայաստանի քաղաքացիների հավանությանը։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, ընդդիմության բոյկոտի պայմաններում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը։

Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիներին Հայաստանում անցկացվել են նախագահական երկու, խորհրդարանական երկու եւ Սահմանադրական փոփոխությունների մեկ հանրաքվե։ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, նախագահ է դարձել առաջին փուլով՝ 2008-ին եւ 2013-ին։ Խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012-ին եւ 2017-ին, իսկ 2015-ին տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման։

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում։ Նույն տարվա դեկտեմբերին անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այսօր՝ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները եւս արտահերթ են։

Այսպիսով՝ վերջին 31 տարիներին՝ 1990-ից ի վեր, Հայաստանում անցկացվում է թվով 20-րդ քվեարկությունը, այն է՝ յուրաքանչյուր մեկուկես տարվա ընթացքում՝ համապետական մեկ ընտրություն։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր