Մամուլ 2 տարի առաջ - 08:01 25-01-2024

ՔՊ-ական պատգամավորի որդին հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տեղեկություններ կան, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանը մոտ օրերս կազատվի աշխատանքից: Արման Մելքոնյանը, հիշեցնենք, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է։ Ազատման պատճառների մասին մեզ շատ բան հայտնի չէ, միայն խոսում են, որ վերեւներում նրա նկատմամբ անվստահություն է ձեւավորվել դեռեւս անցած տարվանից, նոյեմբերին էլ արդարադատության նախարարությունը Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառեց:

Որոշ տեղեկություններով՝ այն կապված էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ ԱԱԾ մեկուսարանից Տոնոյանին օգոստոսի 1-ին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տանելու ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ, հետո շարունակել ճանապարհը: Ըստ լուրերի, ՔԿ ծառայողները կապ են հաստատել վերադասի հետ, որը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն, տեսակցի տարեց մոր հետ՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա: Ասում են՝ «դաբրո» տվողը եղել է Մելքոնյանը։ Լուրը հաջորդ օրերին հրապարակվեց թերթերից մեկում, ինչն էլ, փաստորեն, ճակատագրական է եղել Մելքոնյանի համար, ով այդ պաշտոնին է նշանակվել 2023թ. մարտի 29-ին` տեղափոխվելով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան