Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 24-01-2024

Կարեն Անդրեասյանը զվարճացնում է հետևորդներին

Դատական բարեփոխումների նպատակով ահռելի ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՀՀ-ին։ ԲԴԽ նախագահը բարեփոխումների ընթացքի, արդյունքների մասին չի խոսում, բայց ամեն օր մի լավ բան է գրում Ֆեյսբուքի իր էջում, զվարճացնում հետևորդներին։

Մասնավորապես՝ հունվարի 23-ին Անդրեասյանը գրել է. «Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ: Ուրախալի են նույնիսկ մարզկենտրոններում երբեմն հանդիպող ճանապարհային խցանումները:

Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա Հայաստանում` սոցիալական չարացած ցանցերի բացասականից անդին: Մեր հրաշք բնությանն ավելացել է քաղաքակրթական աշխուժություն»։

Ակնհայտ է, որ պաշտոնյայի գրառման մեխը «քաղաքակրթական աշխուժությունն» է։ Ի՞նչ է քաղաքակրթական աշխուժությունը, ինչպե՞ս է այն նկատվում, գնահատվում, չափվում։ Ի՞նչ առընչություն ունի ԲԴԽ-ի հետ։

Քաղաքակրթական աշխուժությունը, ենթադրաբար՝ այն է, որ պետությունը աշխարհի հետ քաղաքակրթական ներդաշնակության մեջ է։ Եթե այդպես լիներ, ապա ՀՀ-ն կաջակցեր Ուկրաինային անկախության համար պայքարում, կճանաչեր Թայվանի ընտրությունները, կվերանայեր հայ-ռուսական չգործող պայմանագրերը, և այլն։

Իրավական ոլորտում քաղաքակրթական ընտրությանն առընչվող ամենաառաջին հարցը վերաբերում է լյուստրացիային, որով կգաղտնազերծվեն խորհրդային բռնազավթման շրջանի արխիվները, ՀՀ իշխանության օղակներից կհեռացվեն ռուսական գործակալները։ Մի քանի տարի առաջ Արդարադատության նախկին փոխնախարար, ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով վեթինգի մասին նախագիծը, նշեց, որ լյուստրացիա իրականացնելը ռիսկային են համարում։ Սա «լյուստրացիա» բառի վերջին կիրառումն է եղել ԱԺ ամբիոնից։ Այս առումով՝ կարելի՞ է ենթադրել, որ «քաղաքակրթական աշխուժություն» ասող Կարեն Անդրեասյանն ակնարկում է, թե առաջիկայում լյուստրացիա է իրականացվելու և ռուսական բոլոր գործակալները հեռացվելու են իշխանության բոլոր օղակներից։

Կա նաև այլ վարկած, ըստ որի՝ Անդրեասյանի լավաբանությունը մի խումբ ՔՊ-ականների հեղինակած պիլոտային ծրագիր է, որի արդյունքում գնահատվելու է, թե հանրությունն ինչպես է արձագանքում պաշտոնյայի լավաբանությանը։ Եթե շատ «լայքեր» ստանա, և մեկնաբանությունների մեծ մասը լինեն դրական, ապա մյուս պաշտոնյաներն էլ կմիանան, կսկսվի լավաբանության ճակատային գորհ, որի ազդեցությամբ ժողովուրդը կհարբի լավատեսությամբ, կընկնի երանելի թմբիրի մեջ ու կբթանա։ Իսկ ովքեր կփորձեն իրատեսաբար առարկել, ապա ժողովրդի անունից կորակվեն «չուզող» ու կհետապնդվեն։

Լավատեսությամբ հարբած ժողովրդի անունից կարող են վարել ազգային շահերին հակասող բանակցություններ չբարեկամների հետ, ընդունել ազգային շահերին հակասող սահմանադրություն, օրենքներ, որոշումներ և այլն։ Իսկ որոշ ժամանակ անց լավատեսությամբ հարբածների աջակցությամբ կվերընտրվեն ու կշարունակեն վայելել իշխանության արտոնությունները։ Պարզ ասած՝ ԲԴԽ նախագահի լավ բաները ժողովրդին բթացնելու և մանիպուլացնելու համար են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ