Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 17:15 23-01-2024

Հայաստանը սարքեց անառակների երկիր․ հարցում՝ հանցագործությունների աճի վերաբերյալ

Ըստ վիճակագրական տվյալների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում ՀՀ-ում աճել է հանցագործությունների թիվը։
Եթե 2018 թվականին՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, հանցագործությունների թիվը կազմում էր 22․551 դեպք, 2023 թվականի միայն հունվար-նոյեմբերին արդեն կազմում է 35․052 դեպք։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ է աճում հանցագործությունների թիվը։

«Մարդիկ չեն ուզում աշխատել, իրենց համար գողություն անելն ավելի հետաքրքիր է, քան աշխատելը»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ հանցագործությունների աճի համար մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա թույլ ղեկավար է․

«Նա իր տունը չի կարողանում ղեկավարել, ուր մնաց երկիր ղեկավարի»։

Մի տղամարդ էլ դժգոհեց Փաշինյանի կառավարումից, նշելով, որ իրեն շտապ վիրահատություն է անհրաժեշտ, սակայն ինքն այդքան գումար չունի, և ինքն իր կյանքը փրկելու համար պետք է դիմի հանցագործության․

«Այս երկիրը սարքեց անառակների երկիր»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է