Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին սարքեց Մանվել Փարամազյան՝ ծաղկեփունջը ձեռքին
copy image url

Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին սարքեց Մանվել Փարամազյան՝ ծաղկեփունջը ձեռքին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 20:47 18-07-2022
Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել էր պաշտպանության նախարարություն, որ սպայական անձնակազմին ներկայացնի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետին։ Նա գեներալ Էդվարդ Ասրյանն է։ Այն նույն Ասրյանը, որը նոյեմբերի 9-ից հետո ստորագրել էր Օնիկ Գասպարյանի և մյուս գեներալների տարածած հայտարարության տակ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Այդ հայտարարության մեջ, հիշեցնենք, ասվում էր․ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»։

Այս հայտարարության տակ, ի թիվս այլ գեներալների, ստորագրել էր նաև այն ժամանակ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, որին այսօր Նիկոլ Փաշինյանբը ներկայացրեց որպես մեր նոր ԳՇ պետ։ Արդեն Փաշինյանի աչքերին նայելով՝ նորանշանակ ԳՇ պետը, որը 2021 թ․ փետրվարին համարում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և վարկաբեկում են զինված ուժերը, հայտարարեց․

«Մեծարգո պարոն վարչապետ,
հարգելի պարոն նախարար,
հարգելի գործընկերներ,

Զինված ուժերի գերակա խնդիրն է հանդիսանում պետության ռազմական անվտանգության ապահովումը, ուստի ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը հանդիսանում է կոլեգիալ մարմին, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ, և առաջարկներ կներկայացնենք պաշտպանության նախարարին: Այդ պատասխանատու պաշտոնում, մեծարգրո պարոն վարչապետ, պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»:

Զգացի՞ք տարբերությունը։ Մեկ տարի առաջ իր կողմից ոչ ադեկվատ գնահատված վարչապետին այսօր այդ նույն գեներալ Ասրյանը համարում է արդեն «մեծարգո պարոն վարչապետ»։ Մնում էր՝ մի հատ էլ ծաղկեփունջ նվիրեին «մեծարգո վարչապետին», և ներկայացումը կստանար ամբողջական տեսք և բովանդակություն կստանար։ Սրանով Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ գեներալիտետի՝ իր նորանշանակ ԳՇ պետով, սարքեց Մանվել Փարամազյան՝ ծաղկեփունջը ձեռքին։ Այ այսպես է Նիկոլը հերթով փչացնում բոլորին։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին