Մամուլ 2 տարի առաջ - 08:36 23-01-2024

ՀՀ քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ չկարողացավ ազատվել Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղայից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ չկարողացավ ազատվել ծառայության պաշտոնյաներից մեկից։ Այդ պաշտոնյան Վարդգես Ծաղիկյանն է:

Վերջինս ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հունիսի 15-ին՝ հեղափոխությունից հետո։ Դրանից հետո համակարգի ոչ մի պետ չի կարողանում ազատվել նրանից, քանի որ նա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ։

Ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ Ծաղիկյանը «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ից բնակարան է գնել Երեւանում 24 մլն 176 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որը նույն թվականի սեպտեմբերին օտարվել է 24 մլն դրամով Արտյոմ Ադիխանյանին։ Տվյալ տարվա սկզբում առկա է եղել մեկ Nissan մակնիշի մեքենա, որը տարվա ընթացքում օտարվել է եւ, որպես նվիրատվություն, հանձնվել է Մկրտիչ Խաչատրյանին, իսկ Մկրտիչ Խաչատրյանի MERCEDES-BENZ մակնիշի մեքենան նվիրատվություն է արվել Ծաղիկյանին։ Բանկային հաշիվների մնացորդները կազմում են 156 հազար դրամ եւ 16 հազար ԱՄՆ դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 6 մլն 700 հազար դրամ եւ 18 հազար 300 ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 30 մլն 030 հազար դրամ, որից 8 մլն 330 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ քրեակատարողական ծառայությունից, իսկ 21 մլն 700 հազար դրամը վարկ է «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից։

Ծաղիկյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 700 հազար դրամ, որը նորակառույց բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին