Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 13:05 17-01-2024

Մի հարուստ ընկեր ունեմ, Երևանի ցածրադիր հատվածը վերակառուցելու հիանալի միտք ունի․ Վարդան Հարությունյան

Խորհրդային այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․

«Ես մի շատ հարուստ ընկեր ունեմ։ Աֆրիկայի ամենաաղքատ երկրից է՝ Բուրունդիից։ Անցած ամառ ինձ հյուր էր եկել։ Գառնի-Գեղարդ տարա՝ հավանեց շատ, իսկ Երեւանը չհավանեց բոլորովին։ Այս քաղաքը, ասում է, պետք է քանդել հիմնահատակ ու տեղը նորը կառուցել՝ կավից։

Մի երկու օր առաջ զանգել էր։ Ոգեւորված էր։ Ասում էր, թե լսել է, որ մի բանկիր 254 մլն դրամի դիմաց Երեւանի թենիսի կորտերի տեղն իր ցանկացած շինությունը կառուցելու իրավունք է գնել։

Հաստատեցի լուրը։
Ասում է․
- Փաստորեն՝ կաշառքո՞վ։
Ասում եմ․
- Դե, այդպես է ստացվում։

Եթե ձեր քաղաքապետարանը գումարով, ասում է, գործ է անում, ապա ինքը շատ ավելի մեծ գումարով պատրաստ է գնել Երեւանը՝ առանց Նորքի զանգվածի, Զեյթունի ու Ավանի։ Ասում է, թե քաղաքի ցածրադիր հատվածը վերակառուցելու հիանալի միտք ունի։
Մնում է, որ այս գրավիչ առաջարկը քաղաքապետարանի ու, ընդհանարապես, երկրի ղեկավարներին հասնի։ Եթե տեղեկանան, վստահ եմ, կհամաձայնեն, քիչ գումար չի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան