Ներքին Միտք 2 տարի առաջ - 20:00 16-01-2024

Ինչո՞ւ են լուռ

Արցախի նախագահի կողմից ընդունված պետության «լուծարման» հրամանագիրը, ինչպես նաև դրա չեղարկման մասին խոսակցությունները տեղահանված արցախցիների շրջանում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս։

Մարդիկ ուզում են իմանալ՝ ի վերջո, որևէ լիազորություն ունի՞ Արցախի իշխանական համակարգը։ Եթե այո, ապա ինչո՞ւ են խուսափում իրենց բնակիչների հետ ուղղակի շփումից այդ իշխանության ներկայացուցիչները։ Եթե ոչ, ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ, թեկուզև «Արցախի տեղեկատվական շտաբի» միջոցով նրանց անունից տարածվում ծանուցումներ։

Խնդիրը զուտ հետաքրքրասիրությունը չէ․ արցախցիների բազմաթիվ հարցեր մնում են չլուծված։ Իսկ օրինակ, սթրեսային վիճակում գտնվող արցախցիների ներսում շրջանառվող խոսակցությունները բազմաթիվ են ու բազմապիսի՝ փաստաթղթերի փոփոխություններին, բնակարանային ծրագրերին, դրամական փոխհատուցումներին, կենցաղային և այլ հարցերին վերաբերող։

Գտնվելով Արցախում՝ տարիներ շարունակ համարում էինք, որ փաստաթղթավորված քաղաքացիներ ենք, մինչդեռ պարզվում է, որ մեր ունեցած «կապույտ անձնագրերը» միայն «ճամփորդական փաստաթղթեր են»։ Եվ դա պարզում են ոչ Արցախի իշխանությունները։

Քննարկում ենք ինչ-որ առեղծվածային ծրագրի առաջիկա գործարկում, որով կապահովվենք բնակարաններով, իսկ այդ ընթացքում ոմն նախկին գործիչ հերթական հարցազրույցով ազդարարում է Արցախ վերադառնալու մոտալուտ հնարավորություն, եթե իրեն տան լիազորություններ․․․

Տեղեկատվական վակուումը ոչ միայն չի նվազում, այլ յուրաքանչյուր նոր օրվա հետ միայն ծավալվում է՝ տեղահանվածներիս պահելով անորոշության մեջ։

Իսկ իրավասուները լուռ են։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն