Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:45 12-01-2024

ՔՊ-ն կիրառում է պոպուլիստական նույն հնարքը

Օրեր առաջ ԱԳՆ տարեկան հաշվետվությունն ընդունելու ժամանակ վարչապետը կրկին նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է։ Սակայն ԱԳ նախարարն ու մյուս բարձր պաշտոնյաները ոչինչ չեն անում այս ուղղությամբ։ Փոխարենն Ադրբեջանի հետ առաջարկներ են փոխանակում ու հետընթաց արձանագրում բանակցային գործընթացում։ Ինչու՞ ոչ ոք ոչինչ չի անում անկախության պաշտպանության ուղղությամբ, գուցե լուրջ չե՞ն ընդունում Փաշինյանի խոսքը։

ՔՊ-ական պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար՝ եթե վարչապետի ասածը լուրջ ընդունեին, ապա պարզ կասեին, որ մտադիր են վերանայել հարաբերություններն այդ երկրի հետ, առաջին հերթին՝ ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը։ Կամ գոնե կասեին, որ քննարկում են այդ հարցերը։

ՔՊ-ական խրոխտ պատգամավորները բազմիցս են մեղադրել ընդդիմախոսներին ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Եթե վարչապետի ասածը լուրջ ընդունող պատգամավորներ լինեին, ապա օրակարգ կբերեին լուստրացիայի մասին նախագիծ և օրենքով կարգելափակեին ռուսական գործակալների մուտքը իշխանության օղակներ։ Այդպիսի օրենք ընդունել են մեր երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներ։

ՔՊ-ական պաշտոնյաները նաև խաղաղության պայմանագրի երաշխավոր են փնտրում ՀՀ անկախությունը հարգող Բրյուսելում ու Վաշինգտոնում։ Բայց տարրական տրամաբանություն ունեցողի համար էլ պարզ է, որ այդպիսի աջակցություն ստանալուց առաջ պիտի հայտարարեն քաղաքակրթական ընտրության մասին։

Օրինակ՝ Ուկրաինայի սահմանադրության նախաբանի 5-րդ կետում նշված է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան կուրսի անշրջելիության մասին։ Միթե՞ ՀՀ սահմանադրական հանձնաժողովում Փաշինյանի խոսքը չեն լսում։

Դժվար չէ նկատելը, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը ձգտում են դուրս մղել ՌԴ-ին մեր տարածաշրջանից։ Եթե ՔՊ-ական իշխանությունն, իրոք, անկախության ջատագով է, ապա ՀՀ-ի և արևմտյան գործըներների շահերը փաստացի համընկնում են։ Սա է պատճառը, որ երբ Փաշինյանը խոսում է անկախության մասին, արևմտյան գործիչները կարծում են, թե ՀՀ-ն ազդակ է ուղարկում վեկտոր փոխելու վերաբերյալ։ Բայց ի դժբախտություն ՔՊ-ի, արևմտյան գործընկերները շուտ են հասկանում են, որ Փաշինյանը վեկտոր չի փոխում, հետևաբար՝ անկախության ջատագով չի։

Տեսակետ կա նաև, թե Նիկոլ Փաշինյանն անկախության թեմայով խոսելով, ակնարկում է, որ կա լուրջ սպառնալիք ՌԴ-ի կողմից։ Պարզ ասած՝ ակնարկում է, թե Մոսկվան իր թուրք ու ադրբեջանցի դաշնակիցների հետ փորձելու է հերթական ոտնձգությունը կատարել ՀՀ անկախության նկատմամբ։ Եթե այդպիսի սպառնալիք կա, իսկ ՔՊ-ական իշխանությունը չի փորձում կանխել այն, հստակեցնելով դիրքորոշումը արտաքին և անվտանգային հարցերում, նշանակում է՝ ՔՊ-ն անկախության ջատագով չի, այլ փորձում է կիրառել պոպուլիստական նույն հնարքը, որն արեց Արցախը հանձնելիս։ Ցույց է տալիս, թե ուզում է պաշտպանել անկախությունը, բայց նախկինները և նրանց հետևող ժողովուրդը չեն ուզում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար