Ներքին 2 տարի առաջ - 15:40 11-01-2024

ՀՀ-ն այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու. Հովիկ Աղազարյան

Կարծում եմ, որ սա Հայկ Սարգսյանի կողմից տակտիկական քայլ է, որ մեր ճնշման տակ նա դրանից հրաժարվի, իսկ մնացած փոփոխություններն անցնեն որովհետև այն բացառապես անընդունելի է։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին դիմելով ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նշենք, որ այդ նիստում քննարկվում է աղմկահարույց նախագիծը, որով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

«Այստեղ դիտարկվում է այն հանգամանքը, թե՝ ոչինչ, թող գա 2.5 մլն դրամը տա, կգնա պահեստազոր և վաղը, մյուս օրը պատերազմ կլինի, կմասնակցի պատերազմին։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը։

Նա իր հայտարարությունը հիմնավորեց մեր պաշտպանության նախարարության վարած քաղաքականությամբ, Հայաստանի ուժեղանալով և աշխարհաքաղաքական հարցերով։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում