Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:41 06-05-2021

Նիկոլ Փաշինյանը չի համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանի սանը. Հովիկ Աղազարյան

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսևորումների կնքահայրը, գործողն ու արարողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել ու մնում է:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին շատերը համարում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, Աղազարյանն ասաց, որ ոչ մի նմանություն չի տեսնում այդ երկուսի միջև:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը բոլոր դաշտերում գործել է թափանցիկ ու բաց:

«Նիկոլ Փաշինյանը չի համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանի սանը: Երբ Փաշինյանը միացավ Տեր-Պետրոսյանին, ինքն արդեն բավականին կայացած քաղաքական գործիչ էր: Ասում են, որ Փաշինյանը լքեց ՀԱԿ-ը: Փաշինյանը չի լքել ՀԱԿ-ը, ՀԱԿ-ը շարժման նման մի բան էր, որտեղ տարբեր քաղաքական ուժեր, անհատներ կային: Փաշինյանն այդ անհատներից մեկն էր: Հետո Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը դարձրեց կուսակցություն, իսկ Փաշինյանը չմտավ այդ կուսակցության մեջ: Դրանից հետո նա դա որպես դավաճանություն ներկայացրեց: Այդպես արել էր նաեւ ՀՀՇ-ի դեպքում»,-ասել է Հովիկ Աղազարյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի