Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:14 11-01-2024

Նիկոլի «ինքնիշխանական» թշվառությունը 

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի «ինքնիշխանական» թշվառությունը
Ալիևը կետ առ կետ բացահայտել է քննարկվող փաստաթղթի բովանդակությունը, որն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզ» է(այդ մասին, ցավոք, ես խոսում եմ վերջին ամիսների իմ բոլոր հարցազրույցներում):

Նա ուղղակիորեն հայտարարում է, որ է Սյունիքը դարձել է հայ- ադրբեջանական հակամարտության օբյեկտ ու «խաղաղության» իր տեսլականն է ներկայացնում, ինչը ենթադրում է Հայաստանի սուվերենության սահմանափակում Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ, 2021-22թթ-ի ադրբեջանական օկուպացիայի օրինանականացում, անկլավների վերադարձ:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր «ինքնիշխան» մեկը հոխորտում, որ եթե զոհաբերենք Արցախը, «կադաստրի վկայական» կունենանք 29800 կիլոմետր քառակուսով:
Բանալի արտահայտությունը «կադաստրի վկայականն» էր: Փաշինյանի շուրթերով Ալիևը հնչեցրեց այդ տերմինը՝ ապալեգիտիմացնելով Երրորդ հանրապետությունը, նրա հիմքերը, պայմանական դարձնելով նրա ինքնիշխանությունը, սահմանները:
Պարզ չէ՞ր, որ այս ամենից հետո Ալիևն ասելու է՝ ի՞նչ միջնորդներ, ես եմ ձեր «կադաստրի վկայականը» տվողը:
Ինչի մասին Ալիևը խոսում է, վաղուց է հայտնի, բայց ոչ թե մեր հասարակությանը, այլ մի խումբ իշխանամետ փորձագետների ու «արևմտամետների», որոնց Փաշինյանը պարբերաբար պատմում է Ալիևի սպառնալիք- պահանջների մասին:
Սրանք, ժողովրդին ճշմարտությունը պատմելու փոխարեն, հայտնվում են եթերում՝ Փաշինյանի «ինքնիշխանական» հետույքը փրկելու համար:
Տղերք, դուք վաղուց դարձել եք Փաշինյանի քաղաքականության համահեղինակը ու վաղը հանկարծ հեքիաթ չպատմեք, թե ոնց եք փակ հանդիպումների ժամանակ «հերոսաբար ընդդիմացել» Փաշինյանին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար