Ներքին 2 տարի առաջ - 11:20 10-01-2024

Տարբեր պաշտոնյաներ խնդրում են, որ պարեկների և քաղաքացու ծեծկռտուքի տեսանյութը ջնջեն

Oragir.News-ը ամիսներ առաջ անդրադարձել էր պարեկների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքին, մեզ տրամադրված տեսանյութում երևում էր, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկում քաղաքացուն։
Արդեն հայտնել էինք, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 34-ամյա Արթուր Յարմոլայանի և Լոռու մարզային պարեկների միջև նախորդ տարի միջադեպ է եղել, ինչի հետևանքով քաղաքացուն 3․5 տարվա ազատազրկում է սպասվում։

Արթուր Յարմոլայանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա դատական նիստը նորմալ է անցել, բայց բարդ է ասել, թե վերջնարդյունքը ինչ կլինի։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է փետրվարի 20-ին:

«Լրատվամիջոցների արձագանքը մի փոքր զսպել է, ինձ հետ կապվել են տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, խնդրել, որ ջնջեմ տեսանյութը, չհանրայնացնեմ։ Շարունակաբար խնդրում են առ այսօր, որ տեսանյութը այլևս համացանցում չհայտնվի՝ համարելով այն խայտառակություն»,- նշեց Արթուր Յարմոլայանի շահերի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։

Նշենք, որ ծեծի ենթարկված քաղաքացին միջադեպից հետո 4 ամիս կալանավորված է եղել։ Նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել անցած տարի հունվարին՝ Սպիտակ-Երևան մայրուղում։ Պարեկները 2 մեքենայով կանգնեցրել են քաղաքացիներին, իջեցրել են ավտոմեքենայից, ասել են, որ ուժեղացված ծառայություն է, մեքենան պիտի զննեն։ Ա.Յ․-ն ասել է՝ միայն արագ, որովհետև հիվանդանոց են գնում։ Մեքենան զննելուց հետո, ասել են, որ պիտի նույնականացում անցնեն, որ տեսնեն՝ ով ում ինչն է։ Դրանից հետո հայհոյանքներ են հնչել, որին էլ հաջորդել է ծեծկռտուքը։ 4-5 ավտոմեքենայով ծառայություն իրականացնող պարեկները եղբայրներին ծեծել են, ապա տարել բաժին, 2 օր պահել, այնուհետև գործ հարուցել։
«Սա աբսուրդ ա էս գործով հա'մ մեղադրվող եմ, հա'մ տուժող։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ առերեսում է եղել, ոչ մի բան։ Էս թվին ումից ինչ սպասես։ Փաստաբանս ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ իրենց ասածը աբսուրդ է»,- ասում է Արթուր Յարմոլայանը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի