Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:30 05-01-2024

Չենք կարող համակերպվել, որ Արցախը թշնամու վերահսկողության տակ է․ Մասիսի փոխհամայնքապետ

Մասիս համայնքում շինարարական եռուզեռ է, հուսով եմ, որ մեր երկրում կլինի խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանը՝ անդրադառնալով խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրերին։

Նորայր Հակոբյանը շեշտում է, որ արժանապատիվ խաղաղությունն ամենակարևոր գործոնն է, որպեսզի կարողանան իրագործել իրենց բոլոր ծրագրերը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ 12500 արցախցի հաստատվել է Մասիս խոշորացված համայնքում, և ողջ համայնքը՝ համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, մի բռունցք դարձած լծվեց արցախահայությանն աջակցելու գործին։

«2024 թվականի հունվարի դրությամբ Արցախից բռնի տեղահանված շուրջ 8500 բնակիչ հիմնավորվել է Մասիս համայնքում, չնայած հիմնավորվել բառը մենք չենք ընդունում, քանի որ վստահ ենք և հույս ունենք՝ պետք է լինի այնպես, որ արցախցին նոր ծիլեր տա Արցախ աշխարհում, ու երբևէ չենք կարող համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն այս պահին գտնվում է թշնամու տիրապետության տակ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսնյութում։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին