Ներքին 2 տարի առաջ - 13:41 04-01-2024

Բաքվի բարբարոսական վաչախումբը բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի և հայության դեմ հիբրիդային պատերազմը

Բաքվի բարբարոսական վաչախումբը գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի և հայության դեմ հիբրիդային պատերազմը։ Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մտոք և աչոք կույր պետք է լինել չհասկանալու համար, որ Բաքվի բարբարոսական վաչախումբը գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի և հայության դեմ հիբրիդային պատերազմը։

Դրա հերթական ապացույցը նույն այդ վարչախմբի քարոզչամեքենայի տխրահռչակ հեռուստալիքներից մեկի՝ Երևանի մասին պատրաստած, իբր, ֆիլմն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց մեզանում։

Դրա «ստեղծման» վերաբերյալ դեռևս մասնակիորեն հայտնի տեղեկատվությունից դատելո` համարյա կասկած չկա, որ նաև Բաքվի բռնապետի հատուկ ծառայությունների մասնակցությամբ որոշակիորեն բարդ սխեմայով մեր դեմ իրականացվել է հոգեբանական-քարոզչական դիվերսիա։

Բաքվի բարբարոսական վարչախումբը հակամարդկային քաղցկեղային գոյացություն է, որի իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի հոգեբանական, իսկ հնարավորության դեպքում, նաև ֆիզիկական ոչնչացումն է, ուստի այլ ելք չկա, քան այդ չարորակ գոյացությունն արմատախիլ անելը»,- Facebook-ում գրել է Ոսկանյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին