Ներքին 2 տարի առաջ - 19:39 30-12-2023

Փոքրիկ Մանվելը ծնվել է տան պայմաններում՝ փորձառու բժիշկների հոգատար ձեռքերում. shamshyan.com

Սպիտակի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության հմուտ թիմը՝ հերթապահ բժիշկ Աստղիկ Սահակյանի, շտապ բուժօգնության բուժքույր Արմենուհի Կարապետյանի գլխավորությամբ ու գյուղի բուժկետի բուժքրոջ անմիջական օգնությամբ, նախօրեին, Ծաղկաբեր գյուղում՝ տան պայմաններում, ընդունել են հերթական հրաշքի ծնունդը:

Փոքրիկ Մանվելը ծնվել է 3300 գրամ քաշով ու 50 սմ հասակով: Առաջին անհրաժեշտ գործողություններից ու համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծննդկանին ու բալիկին շտապօգնության թիմը տեղափոխել է բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ էլ շարունակում են ստանալ համապատասխան բուժօգնություն:

Բժշկական կենտրոնից վստահեցնում են, որ թե երեխայի, եւ թե մայրիկի վիճակը բավարար է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների