Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:25 27-12-2023

Բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ հնարավոր է հանգուցալուծում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից հետո սա Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն էր, որը տեղի ունեցավ ՌԴ-ում։

Հատկանշական է, որ տևական ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը չէր կայանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը նախապատվություն էր տալիս արևմտյան, իսկ Իլհամ Ալիևը՝ ռուսական հարթակում անցկացվող բանակցություններին։ Փաստացի Ադրբեջանի նախագահին այս անգամ նույնպես հաջողվեց իր նպատակին հասնել, և հանդիպումը կայացավ ՌԴ-ի հովանավորությամբ անցկացվող միջոցառման շրջանակներում։

Oragir.News-ը ԱԺ-ում ներկայացածված ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեց հնարավոր համարո՞ւմ է, որ իշխանությունները հրաժարվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդություններից և խաղաղության բանակցությունները շարունակեն ՌԴ-ի միջնորդությամբ, ինչպես նախընտրում է Ադրբեջանը։ Պատգամավորը մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի բացառում նման հնարավորությունը.

«Ես ոչինչ չեմ բացառում՝ հաշվի առնելով, որ գործող վարչախմբի դիրքորոշումները շատ հաճախ փոխվում են, որոշումները՝ իրարամերժ են, ուստի շատ դժվար է տրամաբանության սահմաններում հասկանալ, թե ինչ կլինի։ Կրկնում եմ՝ այս դեպքում ես ոչինչ չեմ բացառում»։

Գեղամ Նազարյանն ընդգծեց՝ ինքը կողմ է, որ բանակցությունները շարունակվեն այն հարթակում, որտեղ հնարավոր է գտնել խնդրի վերջնական հանգուցալուծումը։ Նա կարևորում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում լինի միջնորդ կողմ, որը կերաշխավորի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը.

«Այսինքն բանակցություններ, և եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր պետք է ստորագրվի, ապա լինի երաշխավորող ու միջնորդ կողմը, որը հստակ մեխնիզմներ և իրական հնարավորություններ կունենա՝ իրական երաշխավոր դառնալու համար»։

Ճշտող հարցին, թե դա ո՞ր կողմը կարող է լինել՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ չի նշում որևէ կողմի։ «Թող բանակցողները հասկանան, թե դա որ կողմը կարող է լինել»։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան