Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:52 27-12-2023

Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ հուլիսի 31-ին՝ «Դվին» ռեստորանում ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին, նվիրատվություն է կատարել 996 նվիրատու. ովքե՞ր են ամենաշռայլները։

Շարունակելով ուսումնասիրել 509 մլն դրամ նվիրատվություն արած 996 հոգուց բաղկացած ցանկը՝ հանգեցինք հետաքրքիր փաստերի։

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության երեկվանից նախկին պետ Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ։ Թեեւ Գրիգորյանը շռայլ է գտնվել իշխանության հանդեպ, սակայն նրա բախտը ստանձնած պաշտոնի հարցում չբերեց։

Հաջորդ նվիրատուն, որը ՔՊ-ին նվիրաբերել է 1 մլն դրամ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախկին ղեկավար, այժմ Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն է։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան