Ներքին 2 տարի առաջ - 23:06 20-12-2023

Պատերազմն ինձ համար կավարտվի այն ժամանակ, երբ կկատարվի ուխտս՝ կորսյալ հայրենիքս կրկին կազատագրվի

«Նա երբեք Հայրենիքի սահմանները չի ուրվագծել, նա միշտ այնտեղ է, որտեղ Հայրենիքն իր փայփայանքի կարիքն ունի․․․ ու այսօր նույնիսկ, չեմ հիշում արդեն որերորդ անգամ, ամուսինս՝ Հայրենիքով հարուստ, հայրենապաշտ, արցախապաշտ հայորդին, զավակապաշտ հայրը, հիանալի ընկերը իր հերթական տարեդարձը դիմավորում է հարազատներից հեռու, Արցախի կորստյան ցավի հետ անհաշտ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է կոչումով մայոր Նարինե Պետրոսյանը։

Նարինեի ամուսինը՝ Սասուն Հայրապետյանը, դեռևս 14 տարեկան էր, երբ 1988-ին՝ ցույցերի ժամանակ, դասերից փախչում և ցուցարարներին քաղցրավենիք էր բաժանում, որպեսզի ցուցարարները չցրվեն։



Պատերազմը Սասունի համար սկսվել է 1992-ին, երբ անդամագրվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատին ու իր խոսքով՝ չի ավարտվել, քանի չի ազատագրվել իր կորսյալ հայրենիքը։

«Պատերազմն ինձ համար կավարտվի այն ժամանակ, երբ կկատարվի ուխտս՝ կորսյալ հայրենիքս կրկին կազատագրվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սասուն Հայրապետյանը, ով Արցախից բռնի տեղահանումից հետո էլ կնոջ՝ Նարինեի հետ, շարունակում է ծառայությունը Սյունիքի զորամասերից մեկում։

Սասունն անցել է արցախյան բոլոր պատերազմներով, կորցրել շատ ու շատ թանկ մարդկանց՝ զինակից ընկերներ, հարազատներ, տղաներ, որոնք իր երեխաների հասակակիցներն են, չնայած մեծ դժվարությաբ, բայց համակերպվել է կորստյան ցավին, իսկ հայրենիքի կորստի ցավը ոչ մի կերպ չի հաջողվում նրան հաղթահարել։

«Ես մահվան աչքերին շատ եմ նայել, բայց ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ մեզ զինաթափեցին, ստացվեց, որ գիտակցական կյանքիս լավագույն տարիները նվիրաբերել եմ մի բանի, որի ճակատագիրն ի սկզբանե որոշված էր»,- դառնությամբ է խոսում այդ մասին Սասունը, ով միևնույն է հույսը չի կտրում՝ գալիք լավ օրերի հանդեպ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին