Ներքին 2 տարի առաջ - 21:39 20-12-2023

Ռումանիո հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Դեկտեմբերի 19-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից:

Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակը և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրները: Սրբազան Հայրը նշեց, որ անցյալ ամիս Բուխարեստում Ռումինիայի Կրոնից նախարարության և Ռումանիոյ հայոց թեմի նախաձեռնությամբ կայացել էր ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակին։ Տաթև Սրբազանի հրավերով ժողովին մասնակցել էին Արցախի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, քրիստոնեական մի շարք եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակությունն էին հայտնել արցախահայությանը և պատրաստակամություն մասնակցելու սոցիալական տարբեր նախաձեռնությունների։

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի պետական կառույցների գոյության վտանգման առիթով և կարևորեց պետական կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության շարունակականությունը՝ որպես ստեղծված ծանր իրավիճակում համայն արցախահայությանը միավորող ուժ: Նշվեց, որ Սփյուռքի հայության տեսլականը ևս Հայաստանում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակումն է, որը հեռանկար և հնարավորություն կարող է տալ դեպի Արցախ վերադարձի համար։

Կարևորվեց, որ Արցախին հուզող հարցերին և հատկապես մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողովներ պետք է անցկացվեն այլ երկրներում ևս, որոնք նշանակալից քայլ կլինեն վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և դրանց պահպանության ուղղված անհապաղ միջոցներ ձեռնարկելու գործում:

Հանդիպման ավարտին Տաթև Սրբազանը վերահաստատեց առկա խնդրիների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում