Ներքին 2 տարի առաջ - 23:07 19-12-2023

Ում է Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ հեռացրել ՔՊ-ից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տարածքային կազմակերպությունների և համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

Ամփոփվել են կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից։

Մեր տեղեկություններով՝ Սարգիս Ալեքսանյանը մասնակից է եղել դատարանների մուտքերը փակելու ակցիային, որն իբրև թե իրականացվել էր «արդարադատության դռները բացելու համար»։ Այնինչ ՔՊ-ականը հրել և գցել էր դատավորներից մեկին, ինչն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արատավոր արարք չէր համարել։

Մեր տեղեկություններով՝ Սարգիս Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, սակայն անհայտ է, թե ինչ է արել նա, որ վարչապետը որոշել է նրան ևս հեռացնել կուսակցությունից։

Կուսակցությունից հեռացված մյուս անդամը, թեև նվիրյալ ՔՊ-ական է, ակտիվ մասնակցել է նաև Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին, սակայն նրան ևս կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց երկուսին էլ նույն արաքի համար են հեռացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ