Արտաքին 2 տարի առաջ - 10:23 17-12-2023

Սերբիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Սերբիայում տեղական ժամանակով ժամը 07:00-ին ավելի քան 8 հազար ընտրատեղամաս է բացվել արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրությունների համար: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:

Հանրապետական ​​ընտրական հանձնաժողովը հրահանգներ է բաժանել Սերբիայի քաղաքացիներին, որոնք պետք է օգնեն ընտրողներին քվեարկել առանց սխալների։ Փաստաթղթի համաձայն՝ ընտրական հանձնաժողովի անդամները քաղաքացու՝ ընտրատեղամաս ժամանելուց հետո ուլտրամանուշակագույն լամպով ստուգելու են նրա աջ ձեռքը՝ բացառելու բազմակի քվեարկության հնարավորությունը։ Այնուհետև կստուգվեն անձը հաստատող փաստաթղթերը և ընտրացուցակում կլրացվի համապատասխան դաշտը։ Այս գործողություններից հետո ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հատուկ սփրեյով կնշեն աջ ձեռքի ցուցամատը և կտրամադրեն անհրաժեշտ քվեաթերթիկները, որից հետո դրանք կուղղորդեն քվեարկության համար նախատեսված հատուկ վայր։

Ընտրությունների ֆավորիտը Ալեքսանդր Վուչիչի կոալիցիան է, որը ձևավորվել է աջ կենտրոնամետ Սերբական առաջադիմական կուսակցության շուրջ։ Կոալիցիայի ծրագիրն ուղղված է տնտեսության հետագա ամրապնդմանը։ Առաջնահերթությունների թվում են անկախ քաղաքական կուրսի պաշտպանությունը, ռազմական ներուժի և անվտանգության ամրապնդումը։ Ծրագրի արտաքին քաղաքական հատվածը ցույց է տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը (անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են 2014թ.-ից) և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, սակայն որևէ ռազմական բլոկին միանալուց հրաժարվելը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ