Ուղիղ եթեր
Խոսք 2 տարի առաջ - 18:30 16-12-2023

ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները, բայց հարաբերությունները չպետք է խզենք

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։

«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», - ասել է նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասել է՝ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Oragir.News-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ նշեց. «ՀԱՊԿ-ը, որի անդամն ենք մենք, չի կատարում մեր նկատմամբ իր ունեցած պարտավորություններից որևէ քայլ։ Սա չի նշանակում, որ պետք է հարաբերությունները խզենք»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մնալ ԱՊՀ- ում։ «Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեցող կառույցներ են, կանոնադրական իմաստով, բացի այդ Հայսատանը տարիներ շարունակ եղել է ԱՊՀ անդամ՝ մինչև ՀԱՊԿ-ի կազմավորվելը։
Բացի այդ էլ բազմաթիվ երկրներ կան ԱՊՀ անդամ, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն օրինակ՝ Ադրբեջանը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Ձեզ գուցե հետաքրքրի