Ներքին 2 տարի առաջ - 11:19 16-12-2023

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. անասնագոմի տանիքում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետրից․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-իմ, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում անասնագոմի տանիք է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 66 տանը կից՝ Արտուշ Վահանյանին պատկանող անասնագոմի տարածքում, որից մոտ 50 քմ տարածքը օգտագործվում է որպես ավտոտնակ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժ.04:30-ին, մարվել՝ ժ.07:20-ին: Աբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակված մոտ 1200 հակ անասնակեր և անասնագոմում պահեստավորված ցորեն (մոտ 2 տ․), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր և մեկ եռակցման սարք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։