Ներքին 2 տարի առաջ - 10:41 14-12-2023

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։

Պաշտպանին ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

Անահիտ Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ թվում՝ իր հեղինակած մենագրությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ