Ներքին 2 տարի առաջ - 08:55 13-12-2023

Պարեկների ծեծելը հալալ է, ծեծվելը՝ հարամ․ քրգործի 2 կողմերը

1 տարի առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին, Վանաձորում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց հետո պարեկները վիճաբանել, ապա դաժան ծեծի էին ենթարկել Վանաձորի 3 բնակչի, այդ թվում՝ մի անչափահաս տղայի։

Ծեծի ենթարկված քաղաքացիներից 33-ամյա Ռադիկ Ավետիսյանը դեպքից օրեր անց, երբ դեռ գտնվում էր «Վանաձոր» բժշկական կենտրոնում, լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ պարեկներն են իրենց վրա հարձակվել, ոչ թե իրենք:

Նա պատմել էր, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել իր եղբոր անչափահաս որդուն, արցունքաբեր գազ փչել նրա աչքերին, դա էլ բավարար չէ, բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենայի մեջ, սպառնացել, թե նրան «մանկական գաղութ են ուղարկելու»:

«Երեք հոգով ծեծում էին երեխուն, գազ փչեցին նրա վրա։ Երեխեն էլ աչքերի, տեսողության խնդիր ունի, նաև ասթմա ունի, երևի 100 անգամ իր կյանքը փրկել ենք։ Որ տեսա՝ մի 3 հոգով ծեծում են, ես վերցրել եմ ձեռքիս տակ ընկած գործիքը ու պաշտպանել եմ երեխու կյանքը, ասել եմ՝ մոտիկ չգաք, որովհետև գիտեմ, որ մի հատ ավելի խփելուց, մի հատ ավելի գազ փչելուց երեխեն կարող էր ընկնել կոմայի մեջ ու դուրս չգար։ Երեխուն ոստիկանության բաժանմունքից կոմայով են բերել հիվանդանոց։

Ես ոչ մեկին չեմ հարվածել։ Իմ վրա գազ են փչել, կանդալները գցել, ծեծել, գլուխս տվել ասֆալտով, քցել ավտոն, տարել բաժին։ Բաժնում նորից պարեկային աշխատողն ինձ հարվածել է։ Երեխուն էլ ճանապարհին, Լոռու մարզի պարեկային ոստիկանության պետի տեղակալը՝ Մհեր Խառատյանը, նստել է երեխու վրա, երեխեն ասել ա՝ անչափահաս եմ, խնդիր ունեմ, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, նորից հարվածելով տարել է մինչև բաժին ու սպառնացել, որ՝ ես քեզ ուղարկելու եմ մանկական գաղութ․․․»,- պատմել էր ծեծի ենթարկված քաղաքացին:

Նշված դեպքի առնչությամբ ՔԿ-ում 2 վարույթ կա։
«Մեկը՝ քաղաքացիների, մյուսը՝ ոստիկանության ծառայողների գործողություններում առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Երկու վարույթներով էլ դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան»,- ամիսներ առաջ լրատվամիջոցներին հայտնել էր ՔԿ խոսնակը։

Oragir.News-ը միջադեպի առնչությամբ հարուցված գործի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով այսօր կապ է հաստատել Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ․

«Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը վերաբերում է քաղաքացիների գործողություններին։ Նախաքննությունն ավարտվել է, և 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Ինչ վերաբերվում է ոստիկանների գործողությունների գնահատական տալու առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթին, դրանով նախաքննությունը դեռևս շարունակվում է»։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց նաև դաժան ծեծի ենթարկված Ավետիսյանների պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արեն Մնացականյանի հետ, վերջինս փոխանցեց․

«Պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու մասով առանձին դրվագն ուղարկվել է դատարան՝ ենթադրյալ խուլիգանություն կատարելու վերաբերյալ։

Մյուս մասով, որով մեր պաշտպանյալները ներգրավված են որպես տուժող նախաքննությունը շարունակվում է»։

Ստացվում է, որ քաղաքացիները դաժան ծեծի են ենթարկվել, քիչ չէ, հիմա էլ պատասխանատվության են ենթարկվելու, իսկ նրանց նկատմամբ բռնություն կիրառած պարեկների գործողությունները դեռ ուսումնասիրվում են։ Եվ սա այն դեպքում, երբ տարածքում առկա տեսախցիկներն ամբողջը ֆիքսել են։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը