Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:54 12-12-2023

Փաստաբանների համար դրեսկոդ են սահմանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել, այսինքն՝ հագուստի պարտադիր ձեւ սահմանել։ Օրենքի նախագծով, այդ ձեւը սահմանելու լիազորությունը տրվում է Փաստաբանների պալատի խորհրդին։ Վերջինս պետք է սահմանի դատարանում փաստաբանի հանդերձանքի եւ արտաքին տեսքի նորմերը։ Եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Մենք զրուցեցինք փաստաբաններից մեկի հետ, որն ասաց, որ այսպիսի հարց փաստաբանների շրջանում նախկինում էլ է քննարկվել, սակայն միասնական մոտեցում չի եղել։ Իսկ մեկ այլ փաստաբան էլ պատասխանելով հարցին, թե փաստաբանների համար, փաստորեն, համազգե՞ստ է սահմանվելու, ասաց, որ դեռ պարզ չէ՝ համազգե՞ստ է սահմանվելու, թե՞ պարզապես արգելվելու է բոթասներով ու սվիտերով դատարան մտնելը:

Նա նաեւ ասաց, որ պատմուճանի տարբերակն էլ է քննարկվել նախկինում, ինչպես Ֆրանսիայում են փաստաբանները պատմուճան կրում, որը ե՛ւ որպես հարգանք կդիտարկվի փաստաբանական ինստիտուտի նկատմամբ, ե՛ւ թույլ չի տա, որ փաստաբանն ու նրա վստահորդը հանրության աչքում նույնականացվեն։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց