Արաբական Միացյալ Էմիրություններն առանց վիզայի ռեժիմ են սահմանում Վրաստանի քաղաքացիների համար
Արաբական Միացյալ Էմիրությունները Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ են սահմանում։ Տեղեկությունը տարածում է ԱՄԷ-ում Վրաստանի դեսպանությունը։ «Վերոնշյալ որոշման հետ կապված պաշտոնական ձևակերպումներից հետո դեսպանությունը տեղեկատվություն կհրապարակի նոր վիզային ռեժիմի ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մինչ այժմ ԱՄԷ առանց վիզայի կարող էին մեկնել միայն Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցողները, գրում է СОВА -ն։