Արտաքին 4 տարի առաջ - 17:57 03-12-2021

Պարտադիր պատվաստում. Հունաստանը տուգանք է սահմանում չպատվաստված կենսաթոշակառուների համար

Հունաստանում ամեն օր մոտ 100 տարեց մարդ է մահանում կորոնավիրուսային վարակի հետևանքներից։ Նրանցից շատերը այդպես էլ չեն պատվաստվել։ Չնայած դրան՝ ոչ ոք չէր սպասում, որ կառավարությունը պարտադիր կդարձնի պատվաստումները կենսաթոշակառուների համար։

Այս պահին Հունաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 63 տոկոսը։ 60 տարեկանն անց 580 հազար մարդ մինչ այժմ չի ստացել պատվաստում, նոյեմբերի 29-ին հաղորդել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով, կորոնավիրուսից մահվան դեպքերի մեծ մասը, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացած պացիենտների մեծ մասը այս տարիքային խմբում են։

Կառավարության որոշման համաձայն՝ մինչև 2022 թվականի հունվարի 16-ը 60 տարեկանն անց բոլոր հույները պետք է ստանան պատվաստանյութի առաջին չափաբաժինը կամ գոնե գրանցվեն պատվաստման համար։ Հակառակ դեպքում նրանց սպառնում է ամսական 100 եվրո տուգանք, որն ավտոմատ կերպով կգանձվի հարկային գերատեսչության կողմից։

Այս կերպ հավաքված գումարը կուղղվի պետական ​​հիվանդանոցների ֆինանսավորմանը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում