Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 19:25 08-12-2023

Գերմանիայի սահմաններին հսկողությունը կերկարաձգվի առնվազն երկու ամսով

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը հայտարարել է, որ որոշ երկրների հետ Գերմանիայի սահմանների հսկողությունը կերկարաձգվի։ Ինչպես փոխանցում է DW-ն, այս մասին Ֆեյզերն ասել է Rheinische Post թերթին տված հարցազրույցում։

«Ես կերկարաձգեմ ժամանակավոր հսկողությունը Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին՝ դեկտեմբերի 15-ից հետո առնվազն երկու ամսով»,- ասել է նա։

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ հոկտեմբերի 16-ից ի վեր ոստիկանությունը միայն Չեխիայի, Լեհաստանի և Շվեյցարիայի հետ սահմանին անօրինական մուտքի վերաբերյալ 9200 դեպք է գրանցել։ Սակայն Ոստիկանության արհմիությունը համաձայն չէ սահմանային հսկողության հետ՝ կարծելով, որ այս որոշմամբ չի նվազեցնի ապաստան հայցողների թիվը։

Արհմիության ներկայացուցիչ Անդրեաս Ռոսկոպֆի կարծիքով՝ դրան հնարավոր չէ հասնել ոստիկանական ուժերի միջոցներով։

Նշենք՝ 2015-2016 թվականներին փախստականների ճգնաժամից հետո Գերմանիան մշտական ​​սահմանային հսկողություն է իրականացրել միայն Ավստրիայի հետ սահմանին։ Սեպտեմբերի վերջին Գերմանիան ճկուն հսկողություն մտցրեց Լեհաստանի և Չեխիայի Հանրապետության հետ սահմաններին, իսկ մեկ ամիս անց Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երրորդ երկրներից յուրաքանչյուր չորրորդ անօրինական միգրանտը մաքսանենգների ջանքերով հայտնվում է Գերմանիայում։ Նրանց մեծ մասը գալիս է Սիրիայից, Աֆղանստանից, Թուրքիայից և Իրաքից։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր