Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:25 08-12-2023

Եվրամիություն-Չինաստան գագաթնաժողովն ընդդեմ Ռուսաստանի և Ուկրաինայի

Եվրամիությունը, հետևելով ԱՄՆ-ին, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ քայլ է կատարել Պեկինի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հաղորդվում է, որ նախօրեին Պեկին են ժամանել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը հանդես է եկել բոլոր 27 պետությունների ղեկավարների անունից, և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը: Նրանց խոսքով՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ սպառնում Է Եվրոպայի գոյությանը, ուստի Չինաստանի հետ ոչ մի բարեկամություն չի լինի, եթե նա օգնի Վլադիմիր Պուտինին։

«Մենք պատերազմի սկզբից ասել ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները կվերնայվեն, եթե Չինաստանը իր դիրքորոշմամբ կանխի Ռուսաստանի ագրեսիան», - ասել է ֆոն դեր Լեյենը:

Շառլ Միշելը գագաթաժողովին նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով․ «Մենք կցանկանայինք, որ Չինաստանն ավելի հաստատակամ գործի, հստակ նշի ՄԱԿ-ի կանոնադրության աջակցությունը և դատապարտի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ»:

Այն հարցին, թե ինչ է նրանց ասել Սի Ծինփինը, եվրոպացի ղեկավարները հրաժարվել են պատասխանել՝ առաջարկելով հարցի պատասխանը ստանալ նրանցից։ Սի Ծինփինը չմեկնաբանեց, իսկ հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություններում գագաթաժողովի մյուս մասնակիցների անունից ոչ մի խոսք չկա Ռուսաստանի և Ուկրաինայի մասին։


Եվրամիություն-Չինաստան գագաթնաժողովն ընդդեմ Ռուսաստանի և Ուկրաինայի

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր