Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:15 08-12-2023

Դանիայում Ղուրանի այրումն օրենսդրորեն արգելվել է

Դանիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ անօրինական է համարվում հասարակական վայրերում Ղուրանի այրումը։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս որոշումը նպատակ ունի թուլացնել լարվածությունը մուսուլմանական երրների հետ՝ Դանիայում անցկացվող մի շարք բողոքի ցույցերից հետո։

Դանիայում և Շվեդիայում այս տարի տեղի ունեցան մի շարք բողոքի ցույցեր, որտեղ հակաիսլամական ակտիվիստները այրեցին կամ վնասեցին Ղուրանի օրինակները։

Դանիայի Արդարադատության նախարար Փիթեր Հումելգաարդի խոսքով՝ հուլիսից ի վեր գրանցվել են ավելի քան 500 ցույցեր, որոնք ներառում էին Ղուրանի այրում։

«Նման ցույցերը կարող են վնաս հասցնել երկրի անվտանգությանը ,շահերին, ինչպես նաև Դանիայի հարաբերությունները՝ այլ պետությունների հետ», - ասել է Հումելգարդը:

Դանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում որոշմանը կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝ 77: Ավելին՝ նոր օրենքի խախտման դեպքում այն կատարողը կպատժվի տուգանքներով, կամ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր