Արտաքին 2 տարի առաջ - 15:25 05-12-2023

Պուտինը շեշտում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, լավ մակարդակի վրա են։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է Կրեմլում՝ Թուրքիայի դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

«Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ բարձր մակարդակի վրա է և հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության բազմամյա փորձի վրա: Երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։

«Կցանկանայի հատկապես նշել, որ ռուս-թուրքական համագործակցությունն էներգետիկ ոլորտում իսկապես ռազմավարական է, «Ռոսատոմ»-ը շարունակում է կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն: Գազի ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակում։ Աշխատանքներ են տարվում Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու ուղղությամբ»,- նշել է նա։

Ռուսաստանի ղեկավարը մատնանշել է նաև Թուրքիայի հետ այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։ Նա հավելել է, որ երկու երկրները դեռևս շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ ունեն, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի