Արտաքին 2 տարի առաջ - 11:22 24-10-2023

Պեկինը շեշտում է՝ Պաղեստինը և Իսրայելը պետք է վերականգնեն խաղաղությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կարծում է, որ Պաղեստինը և Իսրայելը, հանուն ապագա սերունդների, պետք է վերականգնեն խաղաղությունը «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքով։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Չինաստանի արտգործնախարարն ասել է իր իսրայելցի և պաղեստինցի գործընկերների հետ ունեցած հեռախոսային բանակցությունների ժամանակ։

Չինաստանի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին։

«Հուսով եմ, որ Պաղեստինը և Իսրայելը կառաջնորդվեն երկարաժամկետ շահերով՝ կապված խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ՝ հանուն ապագա սերունդների», - ընդգծել է չինացի դիվանագետը։

Հաղորդվում է, որ Վան Ին Իսրայելի արտգործնախարարի Էլի Կոենի հետ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկնարկից առաջին անգամ է հեռախոսազրույց ունեցել։ Նա շեշտել է, որ բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք, բայց նրանք պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին և պահպանեն միջազգային իրավունքը: Վան Իի խոսքով՝ Չինաստանը խորապես մտահոգված է հակամարտության շարունակական սրմամբ:

«Բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք, բայց նրանք պետք է ենթարկվեն միջազգային մարդասիրական իրավունքին և պաշտպանեն խաղաղ բնակիչների անվտանգությունը: Այժմ ամենահրատապ խնդիրն է կանխել իրավիճակի հետագա սրումը և ավելի լուրջ հումանիտար աղետի հանգեցնելը», - ասել է նա:

Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքիի հետ զրույցում Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Պեկինը «խորապես արտահայտում է իր համակրանքը պաղեստինյան կողմի նկատմամբ»:

«Այն, ինչ ներկայում Գազայի ժողովրդին ամենից շատ է պետք անվտանգությունն է, սնունդն ու դեղորայքը, այլ ոչ թե պատերազմը, զենքն ու զինամթերքը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ