Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:23 05-12-2023

Գերիների թեման իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ. Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ չակերտավոր խաղաղության բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ գերիներին, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա` մեկի համար խաղաղությունը նախընտրական խոստում էր, որը մյուս ծրագրային դրույթների նման կյանքի չկոչվեց, մեկի՝ իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի համար, տարածքային ախորժակը բավարարելու միջոց:

«Հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում չագուչով շրջող Փաշինյանը ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են: Այդ մարդկանց զորակոչելուց, պատերազմի տանելուց գոռում էին՝ հանուն հայրենիքի է, իսկ նույն այդ հայրենիքը զոհաբերեցին, դրա համար պայքարողներին էլ բախտի քմահաճույքին թողեցին»,- նշեց նա:

Աբրահամյանն ընդգծեց` պաշտոնական Բաքուն նույն կերպ փորձում է շահարկել Արցախի գործող և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը, ովքեր ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում:

Սրանով, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է թաղել Արցախի հաղթանակների, պետականության և պայքարի փուլը ու փակել այդպես էլ չփակվող և Ադրբեջանի կոկորդին մնացած Արցախի էջը:

«Սինքրոն՝ նույն գործով և գրեթե նույնանման գործիքակազմի կիրառմամբ զբաղված է Հայաստանի իշխանությունը, ում համար Արցախի հարցն արդեն փակված է, կնիքը դրված է և սև գործն արված: Նստելու ենթակա յուրաքանչյուր անձի դեպքում կա քաղաքական հաշվարկ և ուղերձ՝ Արմեն Աշոտյանից, Գրիգորի Խաչատուրովից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև մարդիկ, ում անունները հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի. նրանք բոլորը քաղաքական իշխանությունների թիրախում են: Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ, իսկ հիմա դա իրենց օրակարգում չէ: Տիկնայք և պարոնայք, սա է դաժան իրականությունը»,- հավելեց Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար