Արտաքին 2 տարի առաջ - 07:14 04-12-2023

Թրամփը նախագահական ընտրությունները Բայդենի դեմ խաչակրաց արշավանք է որակել 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի դեմ, ով ոչնչացնում է ժողովրդավարությունը։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը:

«Այս արշավն արդար խաչակրաց արշավանք է մեր երկիրը Բայդենից և Բայդենի վարչակազմի հանցագործներից ազատելու համար», - ասել է նա դեկտեմբերի 2-ին Այովա նահանգում աջակիցների հետ հանդիպմանը:

Թրամփը համոզված է, որ Բայդենը «ոչ թե պաշտպանում է ամերիկյան ժողովրդավարությունը, այլ ոչնչացնում է այն»։

«Ուզում են վերահսկել, թե ինչ եք ասում, ուզում են վերահսկել ձեր սոցիալական մեդիան, ուզում են վերահսկել, թե ինչ մեքենա եք վարում, ուզում են ամեն ինչ փոխել, այս մարդիկ հիվանդ են»,- ասել է հանրապետականը։

«Ես խոստանում եմ, եթե ինձ վերադարձնեք Սպիտակ տուն, նրանց իշխանությունը կավարտվի: Ամերիկան կրկին ազատ երկիր կլինի», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել նախագահի պաշտոնում։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել էր 2022 թվականի նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին