Արտաքին 3 տարի առաջ - 16:40 10-01-2023

Էրդողան-Ասադ հանդիպումը կարող է կայանալ նախքան Թուրքիայի նախագահական ընտրությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հանդիպում ունենալ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին հայտնել է թուրքական Aydınlık պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողան-Ասադ հանդիպումը կկայանա հավանաբար մայիսին՝ նախքան ընտրությունները։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ կարող է հանդիպել իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի շրջանակներում։ «Մենք ի մի կբերենք մեր արտաքին գործերի նախարարներին, իսկ հետո, կախված զարգացումներից, կհավաքվենք նաև որպես առաջնորդներ»,- ասել էր Էրդողանը՝ իր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահները չեն հանդիպել սիրիական պատերազմի մեկնարկից ի վեր, որի ընթացքում Թուրքիան թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով աջակցում է սիրիական զինված ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումներին։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են այս տարվա հունիսի 18-ին, սակայն ներկայումս քննարկվում է դրանք մայիս ամսվա ընթացքում անցկացնելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան