Գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը. ՀԱՄԱՍ
copy image url

Գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը. ՀԱՄԱՍ

Արտաքին 1 տարի առաջ - 11:23 03-12-2023
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ի սկզբանե «պատրաստ է եղել օտարերկրացիներին առանց որևէ փոխհատուցման ազատ արձակել, իսկ երեխաներն ու կանայք առևտրի առարկա չեն դառնա, նրանք ևս ազատ կարձակվեն»: Փոխանցում է «Արցախպրես»-ը։

Վերջինիս պնդմամբ` իրենց մոտ գտնվողների մնացած հատվածը զինվորներ են կամ նախկին զինվորականներ, և մինչև ագրեսիայի ավարտը նրանց հետ կապված որևէ բանակցություն չի վարվելու։

Ամենից շատ դիտված