Ներքին 2 տարի առաջ - 10:00 01-12-2023

Հետո իմացա, որ իր զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր․ արցախցի  

«Այդ չարաբաստիկ օրը ես ծառայության մեջ էի, իսկ ամուսինս՝ Հաթերքի 545 մարտական դիրքում։

Երեխաներս դպրոցում էին, զանգեցի սկեսուրիս, որ երեխաներին տիրություն անի, կապ չկար, զանգերը կիսատ էին մնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է զոհված զինծառայողի այրի, զինվորական Ծովիկ Գրիգորյանը։

Ծովիկն այդպես էլ ողջ օրը չի կարողացել կապ հաստատել երեխաների հետ ու միայն հաջորդ օրն է հասել տուն։

«Ահավոր ապրումներ էին։ Կռվի հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 9-ի կողմերը, հասա գյուղ, երեխաներս ապաստարանում էին, վերցրեցի նրանց ու ճանապարհվեցի դեպի Ստեփանակերտի օդանավակայան։

Ամսի 19-ից ոչ մի տեղեկություն չկար ամուսնուցս, ում դիմում էի մի բան իմանալու համար, ոչ ոք ոչինչ չէր ասում»,- ասում է մեր զրուցակիցը՝ ցավով հիշելով սեպտեմբերի 20-ի այն ահասարսուռ օրը, երբ լսեց ամուսնու մահվան բոթը։

«Երեկոյան իմացա ամուսնուս զոհվելու մասին: Երեխաներիս չէի կարողանում հանգստացնել»,- ասում է Ծովիկը։

Արցախցի կնոջ համար մղձավանջն այսքանով չի ավարտվել, մի քանի օր շարունակ դիահերձարաններում սկսել է փնտրել ամուսնու մարմինը, բայց ապարդյուն։



«Հետո իմացա, որ իր զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր»,- ասում է Ծովիկը, ով սեպտեմբերի 25-ին սկեսուրի հետ երեխաներին ուղարկել է Երևան, ինքը սկեսրայրի ու եղբոր հետ մնացել է Ստեփանակերտում, որպեսզի գտնեն ամուսնու դին։

Եվ միայն 2 օր՝ ՆԳՆ աշխատակիցների և եղբոր որոնողական աշխատանքների շնորհիվ է հաջողվել գտնել Կամոյի մարմինը։

«Միայն 2 օր հետո հաջողվեց գտնել ամուսնուս և իր ընկերոջ դիակը մարտական դիրքում։

Հաջորդ մեծ ցավը այն էր, որ թույլ չէին տալիս դիակը տեղափոխել Երևան․․․ Մեծ դժվարությամբ, բայց կարողացանք բերել։

Հուղարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- ասում է Ծովիկը, ով այսօր մեն-մենակ է մնացել իր խնդիրների հետ։

Չգիտի, թե ինչպես պիտի հոգա երեխաների խնդիրները, տան վարձը։

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 093067094։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի