Ներքին 2 տարի առաջ - 09:00 04-10-2023

Ով է Ստեփանակերտի պարետը․ Կևորկովի սիրելիից մինչև Սամվել Բաբայանի զինակից ու Բակո Սահակյանի ընկեր

Երեկ մամուլով լուրեր տարածվեցին, որ Ալիևի վարչակազմը Ստեփանակերտում Բաքվի ներկայացուցիչ - ԼՂ պարետ է նշանակել Սարգիս Գալստյանին, ով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրն է և նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Oragir.News-ին հայտնի են դարձել Սարգիս Գալստյանի մասին նոր մանրամասներ։

Արցախի մեր աղբյուրը պատմում է, որ Ս․Գալստյանը վաղ մանկությունից կապված է Արցախի ներքին կյանքի հետ։ Բանն այն է, որ ԼՂԻՄ ղեկավար, տխրահռչակ Բորիս Կևորկովն է ժամանակին բացահայտել մանուկ Սարգիսին։ Մի անգամ Կևորկովը պատահաբար լսում է Սարգիս Գալստյանի երգելը և իր բոլոր միջոցառումներին փոքրիկ Սարգիսին իր հետ տանում։ Ինքը՝ Սարգիս Գալստյանն ասում էր, որ Արցախում իրենից վախենում են, որովհետև մանուկ տարիներից տեսել է, թե ում հետ ինչպես է վարվում Կևորկովը։

Սարգիս Գալստյանի մասին պատմում են, որ եղել է Սամվել Բաբայանի զինակիցը և նույնիսկ այն տարիներին, երբ «կամանդույուշիի» անունը չէր կարելի տալ, Սարգիսը հպարտանում էր իր ու Բաբայանի ընկերությամբ։

Սարգիսի մյուս մտերիմը Գուրգեն Մելիքյանն էր, որի միջնորդությամբ էլ նշանակվել էր «Շուշի Ավան Պլազա» հյուրանոցային համալիրի տնօրեն։

Ս․Գալստյանի մյուս ընկերը նախկին նախագահ Բակո Սահակյանն էր․ պատմում են, որ մինչև աշխատանքի գնալը՝ նախագահը գրեթե ամեն օր գալիս էր հյուրանոց, որ սրճի Սարգիսի հետ։

44-օրյա պատերազմից հետո Ս․Գալստյանը մտերիմներին պատմել է, որ հապշտապ հեռացումից հետո իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում է թողել մի շարք կարևոր փաստաթղթեր։ Պատերազմից հետո տարբեր ուժերի է դիմել՝ խաղաղապահներից սկսած մինչև «Մասկվայի գողեր», որ իրեն թույլ տան գնալ Շուշի և փաստաթղթերը վերցնել։ Ի վերջո, Սարգիսին դա հաջողվել է։ Վերադառնալուց հետո պատմել է, որ հյուրանոցում տեսել է իր աշխատակիցներից մեկին՝ Սևակին, ում հարցրել է, թե այ տղա, ինչ ես անում այստեղ, ինչին Սևակը պատասխանել է, որ ինքը ադրբեջանցի է իրականում և շարունակում է աշխատել հյուրանոցում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի