Ներքին 2 տարի առաջ - 15:30 30-11-2023

Շահրամանյանն Ադրբեջանի հետ չի բանակցում․ խորհրդական. tert.am

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, Շահրամանյանը հանրությունից թաքցնելու բան չունի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ մեկնաբանալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ, ամեն օր զանգում է Բաքու։

«Ճիշտ կլինի այս հարցով դիմեք Սամվել Բաբայանին, թող նա մանրամասն ներկայացնի այդ հարցը, մեզ էլ է հետաքրքրում, թե այդ ինչ տեղեկություններ են, թե Շահրամանյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է լինում Բաքվի հետ»,- նշեց նա։

Արցախի նախագահի խորհրդականը չբացառեց, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով:

«ԱԺ պագամավոր Դավիթ Գալստյանն էլ է նշել, որ նախկին նախագահները բացի իրենց ընտանիքի անդամներից նաև կապի մեջ են Շահրամանյանի հետ։ Դա ենթադրում է որոշակի միջնորդավորված աշխատանքներ։ Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում։

Մենք նաև ունենք անհետ կորածների խնդիր, Շահրամանյանն այդ հարցով ակտիվ զբաղվում է համապատասխան մարմինների հետ», - հավելեց Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ Շահրամանյանը ոչ թե կապի մեջ է Բաքվի հետ, այլ՝ այնտեղ պահվող թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ մյուս քաղաքացիների հետ։

«Բաքվի հետ կապի մեջ լինելը պետք է հասկանանք, թե ինչ տրամաբանության մեջ է։ Բաքվում պահվող մարդկանց և իրենց հարազատների միջև Շահրամանայանը փորձում է կապ ապահովել, որպեսզի այն լինի որոշակի պարաբերականությամբ»,- հավելեց նա։

Ի դեպ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան