Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական պետական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։
«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-Խմբ.): Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- ասել է Վոլֆովիչը։
Հիշեցնենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: