copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:02 11-11-2022

Պուտինը կայցելի Հայաստան ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: