Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 23-11-2023

Տիգրան Ավինյանը, ավագանու անդամներն ու թաղապետերը կհարցաքննվեն․ նրանց ծանուցումներ են ուղարկվել

Երևանի ավագանու նոյեմբերի 21-ին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներն ու ականատեսները կհարցաքննվեն։

Oragir.News-ի տեղեկություններով միջադեպին մասնակից ավագանու անդամներին և ականատեսներին ծանուցումներ են գնացել հարցաքննվելու համար։

Ոստիկանության կենտրոնական բաժնից ծանուցումներ են ուղարկվել ինչպես միջադեպի մասնակիցների, այնպես էլ ականատեսների աշխատավայրեր և բնակության հասցեներ։

Սա ենթադրում է, որ ավագանու բոլոր անդամներից և թաղապետերից բացի հարցաքննվելու է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանի որ նա ևս ներկա էր միջադեպին և փորձում էր հանգստացնել կողմերին՝ ինչպես նիստերի դահլիճում,այնպես էլ միջանցքներում։

Նշենք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածով: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու հատկանիշներով»,- հայտնել են ՔԿ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստում վիճաբանություն է սկսվել «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, ինչը վերածվել էր ծեծկռտուքի:

Անի Խաչատրյանը Սոնա Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» անվանեց՝ ակնարկելով տարիներ առաջ Սոնա Աղեկյանի կողմից Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ լցված կոյուղաջրի պատմությունը, ինչից հետո Աղեկյանը ջուր լցրեց Անի Խաչատրյանի վրա, որին էլ հաջորդեց քաշքշուկը, ապա ծեծկռտուքը, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան