Ներքին 2 տարի առաջ - 14:30 20-11-2023

Հայաստանում սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք, մերկասառույց

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք:

Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-7 մ/վ, 20-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը՝ ևս 3-4 աստիճանով։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը