Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:22 16-11-2023

Բազմանդամ ընտանիքիս համար վերջապես հաջողվել է վարձով տուն գտնել․ բռնագաղթած 7 երեխաների մայր

«Երբեք չէի պատկերացնի, որ իմ բազմանդամ ընտանիքը ստիպված կլիներ րոպեների ընթացքում լքել իր հայրենի տունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված, հաթերքցի բազմազավակ մայր Ինգա Հակոբյանը։ Ինգան յոթ աղջիկների մայր է, վերջին երկուսը զույգեր են։

«Երբ պատերազմը սկսեց, ավագ դուստրս Ստեփանակերտում էր, երեխաներիս մի մասը դպրոցում, փոքրերն էլ՝ մանկապարտեզում։ Մեր տունը գտնվում է գյուղի ծերին՝ դպրոցից 3 կմ հեռավորության վրա։ Տանն էլ սկեսրայրիս անկողնային հիվանդ մայրն էր․․․ Կորցրել էի ինձ, չգիտեի, թե որտեղ վազեմ, ում փրկեմ։ Ժամեր էր անցել, մինչև բոլոր երեխաներիս մի կերպ իրար կողքի հավաքեցի»,- ասում է Ինգան։

Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին պատերազմից ընդամենը օրեր առաջ Հաթերքում սկսել էին ապաստարան կառուցել, ասում է՝ մարդկանց մոտ կասկածներ առաջացան, բայց համոզված էին՝ քանի ռուս խաղաղապահները երաշխավորում են իրենց անվտանգությունը, թշնամին ոչինչ չի կարող անել։



«Մի կերպ ապաստարան կոչվածում, որն այդպես էլ չհասցրին ավարտին հասցնել, լուսացրինք, իսկ հաջորդ առավոտյան մեզ գյուղից տարհանեցին օդանավակայան՝ ռուսների մոտ։ Չեմ ուզում կրկին հիշել այն օրերը, երբ չգիտեի, թե ինչ տալ երեխաներիս, որտեղ պառկեցնել․․․ Մենք մեզ հետ ոչինչ չէինք կարող վերցնել, նույնիսկ մեկ պայուսակ, քանի որ հազիվ երեխաներիս էի փեշիս տակ հավաքել, իսկ մեր հետ բնակվում էին նաև սկեսուրս, սկեսրայրս և սկեսրայրիս հայրն ու մայրը»,- ասում է մեր զրուցակիցը։

Հակոբյանների բազմանդամ ընտանիքը Հաթերքի ամենաապահով ընտանիքներից մեկն էր, շրջափակման ամիսներին համագյուղացիներին շատ են օգնել։ Տան ավագները զբաղվում էին անասնապահությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ․ «Մենք գյուղում 2 սեփական տուն ունեինք, 3-րդն էլ, որպես բազմազավակ ընտանիքի, պետությունը կառուցում էր։ Թողել ենք այնտեղ տրակտոր, մեքենաներ, այնքան շփոթված էինք, որ նույնիսկ չենք հասցրել մեր կուտակած գումարը վերցնել»,- ասում է Ինգան, ում ընտանիքը տարհանվելուց հետո՝ առայսօր բազմաթիվ խնդիրների է բախվում։



«Մեր բազմանդամ ընտանիքին ոչ ոք չէր համաձայնում տուն տալ։ Սկզբից եկանք Վայք ու սկսվեցին տան փնտրտուքները, այնտեղից՝ Փոքր Վեդի, սակայն մի շաբաթ անց ստիպված դուրս եկանք և եկանք Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղ։ Այստեղ տունը հարմար չէր, և ստիպված տատիկ-պապիկը գնացին Ռուսաստան այն մտքով, որ շուտով տուն կգտնենք ու նորից կմիավորվենք։ Վերջապես Աղավնաձորում տուն ենք գտել, որտեղ մեզ ընդունել են շատ ջերմ ու հյուընկալ։ Եթե հնարավորություն լիներ տուն գնելու կամ ինչ-որ փոխհատուցման, կցանկանայինք մնալ հեց այս շրջանում»,- ասում է Ինգա Հակոբյանը։

Հակոբյանների բազմանդամ ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 099216135։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը