Ներքին 3 տարի առաջ - 16:10 28-09-2023

Ինձ 4 երեխաների հետ տնից հանում են, որ թանկ գնով այլ մարդկանց վարձով տան

Արցախից բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ բնակարաններ են շարունակում փնտրել մարզերում և Երևանում, բայց, ամենաշատ պահանջարկը կա մայրաքաղաքում և հարակից շրջաններում։

«Լինում են մարդիկ, ովքեր բնակարան փնտրում են կոնկրետ թաղամասերում, վարչական շրջաններում, բայց ինչպես գիտեք, շատ բարդ է լինելու ազատ բնակարան գտնել։ 2 տարի է՝ այդ խնդիրը կա։ Կոնկրետ գներ էլ են նշում, ինչը ևս կարող է քաոս առաջացնել։ Մի մասը հայտնում է, որ պատրաստ է օրինակ 300.000 դրամով վարձակալել, մյուս մասն էլ նշում է 80.000-100.000 դրամը։ Ընդհանարպես, խորհուրդ կտամ բնակարան փնտրելու հարցը թողնել անշարժ գույքի գործակալներին ու գներ չնշել, այլապես գները էլ ավելի կբարձրանան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալներից մեկը։

Էրեբունիում վարձով բնակվող մեր հայրենակիցներից մեկն էլ հայտնեց, որ այն բնակարանը, որտեղ ապրում էին, խնդրել են լքել։

«Ինձ չորս երեխաների հետ տնից հանում են, ինչ է թե թանկ գնով տան այլ մարդկանց։ Ես չգիտեմ՝ ռուսների, թե Արցախից եկածներին»,-նշեց քաղաքացին։

Մարդիկ, ի դեպ, ստիպված դուրս են գալիս բնակարաններից, քանի որ մեծ մասը չունի պայմանագիր։
«Անելանելի է նաև անշարժ գույքի գործակալների վիճակը։ Լիքը մարդ կա՝ ասում է, ես չեմ կարող արցախցուց փող վերցնել, բայց տունն էլ իմ միակ եկամուտն է ու ստացվում է, թե արցախցիներին բնակարն չեն տալիս»,- հավելեց անշարժ գույքի գործակալը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան