Արտաքին 2 տարի առաջ - 11:15 16-11-2023

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում է Գազայի հատվածում դադարեցնել կրակը

Մերձավոր Արևելքում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը մեկնարկեց այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժումը, որը Եվրամիությունում և ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչվել, լայնածավալ հարձակում իրականացրեց Իսրայելի վրա։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հակամարտության սրումը թուլացնելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ դադրեցնել կրակը Գազայի հատվածում, ազատ արձակել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից պահվող բոլոր պատանդներին և մարդասիրական օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Բանաձևի ընդունման օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 12-ը, իսկ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ-ն փաստաթղթում թվարկված միջոցներն անհնար է համարել իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդներ պահել: Ավելին՝ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը բանաձևն անվանել է «իրականությունից կտրված» և ընդգծել, որ ԱԽ-ն հրաժարվում է դատապարտել ՀԱՄԱՍ-ի կազմակերպած կոտորածը:

Դեռևս հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ հրադադար հայտարարել, որին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 120-ի ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտության վերաբերյալ չորս անգամ չի կարողացել բանաձև ընդունել։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա