Միտք 2 տարի առաջ - 15:41 15-11-2023

5-րդը երդվել էր, որ իր ծառը 20 տոննա է տալիս. գյուղատնտեսի պատմությունը

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետաքրքիր է՝ ո՞վ է մեզ խաբել , որ մենք աշխարհի ամենաշուստրի ազգերից մեկն ենք, օրինակ ես վերջին տարիներին վերջնական համոզվել եմ , որ ամբողջությամբ հակառակ պատկերն է։
Այն որ հազարներով խաբվում են ֆիմանսական բուրգերի մեջ , ունեցվածք կորցնում , նույն վիճակն էլ գյուղատնտեսության ոլորտում է։ Մի քանի դեպք պատմեմ։ 2 տարի առաջ մի ծանոթ զանգեց , խնդրեց հանդիպել , խորհուրդ ստանալ։ Հանդիպեցինք , ասաց, որ որոշել է նշենու այգի հիմնել։ Ուրեմն ամբողջ պրոցեսը մանրամասնությամբ բացատրեցի , վերջում հասա ամենակարևորին՝ ասելով , որ հեկտարից կարող է ստանալ լավագույն դեպքում 4֊5 տոննա բերք, որից մաքուր ելանքն էլ կլինի 2.4֊2.8 տոննա։ Եթե այս հաշվարկի մեջ տեղավորվում ես , սկսի՛ր։ Նաև զգուշացրեցի , որ , ով ասի 15+ տոննա բերք է ստացվում , խաբում է , չհավատաս։ Վերջում խնդրեց տնկարանների տերերի կոնտակտ տամ, տվեցի 5 կոնտակտ , որից երկուսին խորհուրդ տվեցի, վերջին հինգերորդի մասին զգուշացրեցի , որ սա ստոր , խաբեբա , չարչի անձնավորություն է , բոլորին խաբում է , իրենց չվերցնես։

Անցավ մեկ տարի , զանգեց, բա Հարութ ջան վիճակս շատ վատ ա , խնդրում եմ օգնի։ Հարցիս , թե ի՞նչ է եղել , պատասխանեց , որ 25 000 հատ ծառ է տնկել , կպել է ընդամենը 40 հատը, բոլորը չորացել են։ Խառնված ասում եմ , բա Ս*****ը կամ Հ****ը ի՞նչ ասացին , խոսե՞լ ես հետները , ավելի ճիշտ երկուսից ո՞ր մեկից ես վերցրել, պատասխանեց, որ ոչ մեկից , ինքը ամբողջ տնկիները գնել է 5֊ից, ում մասին զգուշացրել էի։ Զարմացած ասում եմ , բայց ես քեզ զգուշացրել էի , որ խաբեբա է , ինչու՞ ես իրենից վերցրել , պատասխանեց , որ ես ու մյուս տնկարանի տերերն ասել ենք 5 տոննա է բերքատվությունը , իսկ 5֊րդը երդվել էր , որ իրենը 20 տոննա է , ես էլ իրենից վերցրեցի...

Ու այսպիսի բազմաթիվ պատմություններ կարող եմ պատմել իմ ոլորտից»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը