Ինչու է Անժելա Թովմասյանը Ալեն Սիմոնյանի գրառման տակ գրել պոռնիկ
copy image url

Ինչու է Անժելա Թովմասյանը Ալեն Սիմոնյանի գրառման տակ գրել պոռնիկ

Ներքին 1 տարի առաջ - 18:17 14-11-2023
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Նկարներում ֆրանսիայի հարավում գտնվող Պոռնիկ քաղաքն է (Pornic)։

Այո, այո, ֆրանսիական հարավի այս չքնաղ քաղաքի անունը Պոռնիկ է եւ այստեղ է գտնվում Պոռնիկի ամրոցը, որը ճարտարապետական շեդեւր է։

Ինչի՞ հիշեցի ֆրանսիական Պոռնիկ քաղաքը։

Այսօր առավոտյան ծանոթացա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցին՝ ընդդեմ «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի ու «պոռնիկ» բառն էստեղ ունի առանցքային նշանակություն։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը որոշել է դրսեւորել շեքսպիրյան Ռիչարդ 3-ի ստոիկյան վճռականություն ու դատի է տվել մի քանի տասնյակ հանրային դեմքերի, լրատվամիջոցների՝ իր «բարի համբավն ու պատիվը» արատավորելու համար, բայց այս մի հայցը երեւի ամենաունիկալներից է։

Եւ այսպես, մոտ երկու ամիս առաջ Ալեն Սիմոնյանը մի իդիլիկ գրառում է անում, թե՝ «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ Հայաստան ժառանգենք», եւ Անժելա Թովմասյանը, միանգամայն համաձայն լինելով այս գրառման հետ, սույն ստատուսի տակ գրում է՝ «պոռնիկ»։

Հարց է ծագում՝ արդյո՞ք տիկին Թովմասյանը չի ուզում, որ մենք մեր երեխաներին ժառանգենք ազատ, անկախ Հայաստան։ Վստահեցնում եմ ձեզ՝ շատ է ուզում։ Եւ ուրմեն, ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի ստատուսի տակ գրում՝ «պոռնիկ»։ Որովհետեւ ֆրանսիական Պոռնիկ քաղաքը, ըստ տուրիզմի համաշխարհային կենտրոնի ամենավերջին հարցումների, համարվել է Եվրոպայի ամենաապահով ու անվտանգ, ապրելու համար ամենահարմարավետ քաղաքներից մեկը։ Այսպիսով, տիկին Թովմասյանն իր քոմենթով հույս է հայտնել, որ մի օր էլ մեր բնակավայրերը կլինեն նույնքան անվտանգ, խաղաղ ու ապահով, ինչպես Ֆրանսիական հարավի սույն էկզոտիկ անվամբ քաղաքը։

Այդ դեպքում, ինչո՞ւ է զայրացել Ալեն Սիմոնյանն ու որոշել դատի տալ Անժելա Թովմասյանին եւ որպես բարոյական փոխհատուցում՝ պահանջել երեք միլիոն 580 հազար դրամ։ Եւ չեմ ուզում հավատալ, որ Ալեն Սիմոնյանը, ֆրանսիայի հարավում գտնվող շատ սիրուն քաղաքի հետ սույն զուգահեռը չի ընկալել եւ դա ընդունել է իր հասցեին արված վիրավորանք։ Իհարկե, «պոռնիկ» բառն իրեն վերագրելը ցանկացածի լեգիտիմ իրավունքն է, բայց երբ Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի հավատավոր կանայք իմ ստատուսների տակ գրում են՝ «talanci», կամ նույնը գրում են կիրիլիցայով՝ «таланци», ես, բնականաբար, որեւէ պարագայում դա իմ վրա չեմ վերցնում, որովհետեւ կա մեկ պարզ, հստակ, դե յուրե ճշմարտություն՝ ես թալանչի չեմ։

Ավելին, Ալեն Սիմոնյան, իմ անձնական միջոցներով գնված պահարանը ես թողել եմ ԱԺ-ում ու եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մեկից բան է վերցրել՝ դա հաստատ ես չեմ։

Ըստ քրեադատավարական օրենսգրքի, մեղադրող կողմը պետք է դատարանում ապացուցի, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը, ֆրանսիական հարավի բարեկեցիկ քաղաքի մասին Անժելա Թովմասյանի ռեմարկն ընդունել իր հասցեին արված վիրավորանք։ Ապացուցողական միսիան, ըստ օրենքի, մեղադրող կողմի վրա է։

Ինչ վերաբերվում է ֆրանսիական Պոռնիկ քաղաքին, ապա այդ քաղաքում են գտնվում բուժիչ ջրերի ֆանտաստիկ կուրորտներ, որտեղ մարդիկ կարող են ազատվել ոչ միայն սթրեսներից, «նարցիսիզմից», փողոցում մարդկանց վրա թքելուց, այլ նաեւ բազմաթիվ այլ կպչուն մտքերից»։


Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին